Բախտիար Վահաբզադեի տուն-թանգարան
Բախտիար Վահաբզադեի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմական շենք-թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Շաքի |
Վայր | Շաքի |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 27, 2015 |
Հավաքածուի չափս | 735 |
Բախտիար Վահաբզադեի տուն-թանգարան(ադրբ.՝ Bəxtiyar Vahabzadənin ev-muzeyi), Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, հասարակական գործիչ Բախտիար Վահաբզադեին նվիրված հուշահամալիր թանգարան[1]։ Թանգարանի շենքը գտնվում է Շեքիում, այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Բախտիյար Վահաբզադեն, իսկ այնուհետև գործել է որպես մանկապարտեզ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմքը դրվել է բանաստեղծի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՝ Ադրբեջանի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի հրամանով։ Թանգարանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 31-ին ՝ 2017-2018 թվականներին իրականացված վերականգնման, վերակառուցման և գեղարվեստական նախագծման աշխատանքներից հետո[3]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուն-թանգարանի ցուցադրության տարածքը 70 մ 2 է և բաղկացած է 3 սենյակներից։ Այստեղ կան նաև վարչական և ֆոնդային սենյակներ։ Թանգարանի ցուցադրության հիմքը բանաստեղծի ընտանիքի կողմից ներկայացված փաստաթուղթ, գիրք, ձեռագիր, լուսանկարչական և արխիվային փաստաթղթեր, անձնական իրեր են։ Ընդհանուր առմամբ թանգարանում ցուցադրվում է 735 ցուցանմուշ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bəxtiyar Vahabzadənin ev-muzeyi(չաշխատող հղում)museum.az
- ↑ ԱՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայք
- ↑ Բախտիար Վահաբզադեի տուն-թանգարան